ԿԸՀ-ն պատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմումներ է ստացել ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից
ПолитикаՀայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Հեղափոխական Դաշնակցության մի խումբ անդամներ պատգամավորական մանդատներից հրաժարվելու մասին դիմումներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Այս մասին հայտնեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:
Հարությունյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե քանիսն են դիմումները և ովքեր են ներկայացրել: Նա հայտնեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 3-ին նիստ կգումարի, որի ընթացքում էլ պարզ կլինի, թե ովքեր են հրաժարվում պատգամավորական մանդատներից:
Նիստից հետո ԿԸՀ-ն կկազմի համապատասխան արձանագրություն: