ԱՄՆ Պետքարտուղարությունում հաստատել են Ալյասկայում Լավրովի և Թիլերսոնի հանդիպումը
Международные новостиԱՄՆ պետքարտուղարությունը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է Ալյասկայում կայանալիք ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:
«Մենք կարող ենք հաստատել, որ պետքարտուղար Թիլերսոնը Լավրովի հետ կհանդիպի Ալյասկայում՝ Ֆերբենքս քաղաքում: Մենք նաև հաստատում ենք, որ նրանք երեկ հեռախոսազրույց են ունեցել»,- հայտնել է պետքարտուղարության ներկայացուցիչը:
Ավելի վաղ հանդիպման մասին հայտնել էր ՌԴ արտգործնախարարությունը:
Ալյասկայում մայիսի 10-11-ը նախատեսված է Արկտիկական խորհրդի արտգործնախարարների հանդիպումը: Արկտիկական խորհրդի մեջ են մտնում Դանիան, Իսլանդիան, Կանադան, Նորվեգիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆինլանդիան և Շվեդիան: