Ереван, 30.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Վերադարձ դեպի անցյալ. ի՞նչ են տալիս հայկական կողմին եռակողմ հանդիպումները. պարզաբանում է Ստյոպա Սաֆարյանը

Политика

Թեեւ հայ-ադրբեջանական սահմանագիծը գտնվում է հայ զինվորի ամբողջական վերհսկողության ներքո, այնուամենայնիվ, լարված վիճակը նկատելի է, իսկ մարդկային կորուստներն անդառնալի:

Վերլուծելով ՌԴ-Հայաստան-Ադրբեջան ԱԳ նախարարների հանդիպման ֆոնին սահմանային վերջին զարգացումները՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նկատեց. «Իրականում եռակողմ հանդիպումները մի ստրատեգիա է, որի հետ մենք բախվեցինք 2008 թ-ից հետո: Դրա էությունը կայանում է հետեւյալում՝ Ադրբեջանի պարագայում նպատակը հետեւյալն է՝ ճնշում գործադրել հայկական կողմի կամքի վրա ու ազդել բանակցությունների ու հայկական կողմի վրա, ինչպես նաեւ շանտաժի ենթարկել միջազգային հանրությանն ու միջնորդներին, որ խնդիրը լուծեն իրենց ցանկալի տարբերակով: Ցավոք սրտի, 2008թ-ից հետո կամ չկարևորեցին, կամ էլ չհասկացան, որ Ադրբեջանի նման պահվածքը՝ հյուծող պատերազմ կոչվածը, որը դրսեւորվում է անընդմեջ՝ դիպուկահարներով հայ զինվորների սպանությամբ, լոկալ արկածախնդրությամբ, դիվերսիոն ներթափանցման փորձերով եւ այլ տարբերակներով, իրականում նպատակ ունի ազդել բանակցային գործընթացի վրա»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ հակառակորդի տվյալ մեթոդաբանությունը վաղուց պետք է կանխվեր, որը, ցավոք սրտի, ժամանակին չարվեց, ու այսօր արդեն մենք բախվեցինք ավելի արյունոտ տարբերակի՝ վառ օրինակ է ապրիլյան քառօրյա պատերազմը:

«Ռուսաստանը՝ որպես համանախագահող երկիր, իր շահագրգռվածությունն ունի հարցի շուրջ: Նա՝ որպես համանախագահող երկիր, ցանկանում է առանձնանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում ու ցույց տալ իր ազդեցությունը կողմերի վրա: Այս առումով նման միջադեպերը, որոնք ավելացնում են կողմերի վախերն ու ռիսկերը, առայժմ նրան հնարավորություն են տալիս ռեգիոնը կառավարել միանձնյա, որովհետեւ Ռուսաստանն օբեկտիվորեն ունի մեծ ազդեցություն հակամարտության կողմերի վրա: Այս կտրվածքում ապրիլյան պատերազմից հետո, երբ հայաստանյան իշխանությունները գիտակցեցին դրա վտանգավորությունը, դրեցին պահանջ՝ Սերժ Սարգսյանն առաջ քաշեց մի քանի խնդիր, որոնցից մեկը բանակցությունների համար խաղաղության միջազգային երաշխիքների տրամադրումն է, որի հիման վրա էլ Վիեննայում մայիսի 16-ին որոշումներ ընդունվեցին համապատասխան մեխանիզմների ներդման շուրջ, որպեսզի հասկանան, թե որ երկիրն է այդ արկածախնդիրը ու հրահրող կողմը: Շեշտ դրվեց նաեւ մշտադիտարկման կարողությունների վրա: Այդ երկու որոշումները վտանգավոր էին իմ կողմից նկարագրված ստրատեգիաների համար՝ հետագայում շարունակելու առումով: Դա է պատճառը, որ Ադրբեջանն առաջին հերթին, ինչպես անգամ ՌԴ արտգործնախարարությունը խոստովանեց, ինչ որ չափով նաեւ ՌԴ-ն շահագրգիռ չէին, որ այս խաղն ավարտվի»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ այժմ իրականացվում է վերադարձ դեպի անցյալ ծրագիրը, երբ Ադրբեջանն արդեն կա՛մ բանակցություններից իր հիասթափություններն արտահայտելու, կա՛մ առաջիկա բանակցությունների վրա ազդելու նպատակով ուղղակի նման արկածախնդրություններ է նախաձեռնում՝ հասկացնելով, որ այս ամենը շարունակություն է ունենալու, եթե խնդիրը չլուծվի իր պատկերացրած ձեւով:

Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ այս ամիսների ընթացքում մենք փորձում էինք ցույց տալ, թե հանդիպելու շահագրգռվածություն չունենք. «Գիտենք, որ Ռուսաստանը դեռ տարեսկզբից էր ցանկանում եռակողմ հանդիպում կազմակերպել հեռահար նպատակի շրջանակներում, որպեսզի եռակողմ հանդիպումների ֆորմատը նույնպես պահպանվի: Ինչ խոսք, հայկական կողմը ցույց էր տալիս իր շահագրգռվածությունն այդ հանդիպման հետ կապված, այստեղ, ցավոք, մյուս երկու պետությունների շահերը համընկան: Բնական է, որ Ադրբեջանը գիտակցում է ՌԴ-ի շահագրգռվածությունը ու դրա համար էլ օրերս հերթական անգամ բավական լուրջ միջադեպեր սանձազերծեց եւ՛ Տավուշում, եւ՛ Արցախի սահմանին: Ցավոք սրտի, մենք չենք կարողանում կյանքի կոչել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները նման միջադեպերից խուսափելու համար: ԱԳ նախարարի այցից առաջ գիտեինք, որ երրորդ զոհն ունենք սահմանին վերջին օրերի կտրվածքով: Կա նաեւ ակնհայտ հետեւողականության պակաս: Կարծում եմ, որ նման պարագայում պարզապես պետք էր եռակողմ հանդիպմանը գոնե այդ օրը չմասնակցելու խնդիր դրվեր: Այլապես ստացվում է, որ Ադրբեջանի ստրատեգիան աշխատում է անկախ նրանից, թե ինչ ծանրության կորուստներ է տվյալ պետությունը պատճառում հայկական կողմին: Սա վերին աստիճանի վտանգավոր հետեւություն է, որն անում է Ադրբեջանը»:

Քաղաքագետը վստահեցնում է, որ վերջին զարգացումները խոսում են այն մասին, որ ամենն այդքանով չի ավարտվելու, ու հին սցենարները կրկնվելու են: Հարկավոր է ձեռնարկել կոչ քայլեր ադրբեջանական կողմին զսպելու համար:

Սոսե Չանդոյան

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»