ՌԴ-ն կարծում է, որ Թուրքիայում քաղաքական իրադրությունը վերականգնվում է. Պուտին
Международные новостиՌուսաստանը ելնում է այն բանից, որ Թուրքիայում ներքաղաքական իրադրությունը վերականգնվում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես կցանակայի ձեզ եւս մեկ անգամ շնորհավորել հանրաքվեի արդյունքների առթիվ։ Մենք ելնում ենք այն բանից, որ աստիճանաբար ներքաղաքական դրությունը վերականգնվում է, եւ դրա լրացուցիչ պայմաններ կստեղծի ռուս-թուրքական հարաբերությունների աստիճանաբար զարգացման համար։ Նկատի ունեմ, որ շատ բաներ, որոնք մենք անում ենք, կոնցեպտուալ բնույթ են կրում, պահանջում են մեր խորհրդարանների աջակցությունը», - ասել է Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։