Իրանում ածխահանքի պայթյունի հետևանքով 21 մարդ է զոհվել
Международные новостиԻրանի հյուսիսում գտնվող ածխի հանքավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 21 մարդ է զոհվել, ևս 69-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 12:45-ին (12:15` երևանյան): Միջադեպը տեղի է ունեցել Գոլեստան նահանգի Ազադշահր քաղաքի մոտակայքում:
Իրանի իշխանությունները ենթադրում են, որ միջադեպը տեղի է ունեցել մեթանի բարձր կոնցենտրացիայի պատճառով: