Մալայզիայում ԻՊ-ի զենքի պահեստ են հայտնաբերել
Международные новостиՄալայզիայի իրավապահ մարմինները «Իսլամական պետություն» ահաբեկչական կուսակցության զենքի պահեստ են հայտնաբերել երկրի հյուսիս-արեւելքում։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Star-ին։
Ոստիկանությունում ենթադրում են, որ ծայրահեղականները զինապահեստը մեծացրել են մեկ տարվա ընթացքում՝ ահաբեկչություն իրականացնելուն նախապատրաստվելու նպատակով։
Նշվում է, որ զինանոցում հայտնաբերվել են հինգ կիսաավտոմատ ատրճանակ, ատրճանակ-գնդացիր եւ Colt M4 կարաբին։