Orer.am-ի տեղեկություններով՝ Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում նշանակվելու է Վայքի քաղաքապետ, ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանը:Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում ներկայացվեց Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հրաժարականի մասին դիմումը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց մարզպետին՝ կատարած աշխատանքի համար. «Շնորհակալություն պարոն Ղազարյանին, նա դահլիճում չի, բայց լսում է: Պարոն Ղազարյանն անցնում է այլ աշխատանքի»: