DM-ն հայտնել է արքայական պալատի արտահերթ խորհրդակցության մասին
Международные новостиԲրիտանական արքայական ընտանիքի բարձրաստիճան օգնականներին Բուքինգհեմյան պալատ շտապ հանդիպման են կանչել։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Daily Mail-ին։
Պալատի աշխատակազմն առաջիկա ժողովի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։ Սակայն, ինչպես նշում է Reuters գործակալությունը, պալատի աշխատակիցների նման հանդիպումներ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում։
Պարբերականում հրապարակումից հետո արքայական ընտանիքը հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում, հատկապես 91-ամյա Եղիսաբեթ II-ի եւ նրա 95-ամյա ամուսնու՝ Էդինբուրրգի դուք Ֆիլիպի առողջությունը։
Reuters-ի աղբյուրն իր հերթին հայտնել է, որ թագուհու եւ նրա ամուսնու առողջության հետ կապված անհանգստանալու առիթ չկա։