Չեխիայի վարչապետը հետաձգել է կառավարության հրաժարականը
Международные новостиՉեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան նախագահ Միլոշ Զեմանին իր կառավարաության հրաժարականի դիմումը կներկայացնի մայիսի երկրորդ կեսին՝ նախագահի՝ Չինաստանից վերադառնալուց հետո։ Այս մասին հաղորդում է České noviny պորտալը՝ վկայակոչելով կառավարության մամուլի քարտուղար Մարտին Այրերին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Վարչապետ Սոբոտկան հինգշաբթի օրը Պրահայում դիմել է նախագահին՝ խնդրելով ընդունելություն մայիսի երկրորդ կեսին, երբ վարչապետը ցանկանում է պաշտոնապես հրաժարականի դիմում ներկայացնել։ Այսօր Սոբոտկան նախագահին կներկայացնի Չեխական սոցիալ-դեմոկրատական կուսակցության՝ կառավարական ճգնաժամի արագ լուծման ու վերլուծության ծրագիրը, որը կասկածի է ենթարկում փոխվարչապետ Անդրեյ Բաբիշի որոշ ձեռնարկատիրական քայլեր», — ասվում է հաղորդագրությունում։