Հյուսիսային Կորեան ԿՀՎ-ին մեղադրել Է Կիմ Չեն Ընի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ
Международные новостиԱմերիկացի եւ հարավկորեացի գործակալները փորձում են սպանել ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընին, պնդում են հյուսիսկորեական ԶԼՄ-ները: Հայտարարության մեջ ասվում Է, որ Հյուսիսային Կորեան կգտնի եւ «անողոքաբար կոչնչացնի» ահաբեկիչներին, տեղեկացնում Է BBC-ին:
Հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Հյուսիսային Կորեայի պետական անվտանգության նախարարության անունից, ասված Է, որ ահաբեկչական խումբը՝ Կենտրոնական հետախուզական վարչության եւ Հարավային Կորեայի հետախուզական ծառայության աջակցությամբ, թափանցել Է ԿԺԴՀ՝ նպատակ ունենալով կենսաքիմիական նյութի օգնությամբ սպանել երկրի ղեկավարին:
Հյուսիսային Կորեան կգտնի եւ «անողոքաբար կոչնչացնի» ահաբեկիչներին, հայտարարում են ԿԺԴՀ-ի իշխանությունները:
Հաղորդագրությունը հրապարակվել Է տարածաշրջանում լարվածության ուժեղացման ֆոնին:
Հայտարարության մեջ, որը տարածել Է ՑՏԱԿ հյուսիսկորեական գործակալությունը, նշվում Է, որ դավադիրները ցանկանում Էին օգտագործել «կենսաքիմիական նյութեր, ներառյալ ռադիոակտիվ նյութեր եւ նանոնյութեր»:
Հաղորդագրության մեջ ասվում Է, որ գերագույն ղեկավարին պետք Է փորձեին թունավորել զորահանդեսի ժամանակ, ընդ որում՝ մահափորձի արդյունքներն ի հայտ կգային միայն կես տարի կամ նույնիսկ մեկ տարի անց: