WikiLeaks-ը ԿՀՎ-ի փաստաթղթերի նոր բաժին է հրապարակել
Международные новостиWikiLeaks պորտալը ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի փաստաթղթերի հերթական մասն Է հրապարակել Vault 7 ընդհանուր անվանման ներքո հրապարակումների շարքի շրջանակներում:
Ֆայլերի նոր փաթեթը նկարագրում Է ԿՀՎ-ի՝ «Արքիմեդ» (Archimedes) անվանումով տեխնոլոգիան, որը թույլ Է տալիս կիբեռգրոհներ կատարել տեղային ցանցերի շրջանակներում, որոնց սովորաբար միացված են գրասենյակների օգտատերերը:
ԿՀՎ-ն «Արքիմեդ»-ը կիրառում Է, որպեսզի հսկողություն հաստատի այն համակարգիչներից մեկի նկատմամբ, որոնք միացված են տեղային ցանցին, նպատակ ունենալով թափանցել մեկ այլ համակարգչի տվյալների հոսք, որը գտնվում Է նույն այդ պաշտպանված ցանցի ներսում: Հատուկ ծառայությանը հետաքրքրող սարքից ստացված տեղեկատվությունը ԿՀՎ-ի սերվերին Է վերաուղղորդվում համակարգչի տիրոջ կողմից բրաուզերի օգտագործման ժամանակ: Ընդ որում՝ օգտատիրոջը թվում Է, թե բրաուզերն աշխատում Է սովորական ռեժիմով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: