ԱՄՆ-ն մտադիր չէ դադարեցնել թռիչքները Սիրիայի դեէսկալացիոն գոտիներում
Международные новостиԱՄՆ-ի և «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիայի ավիացիոն ուժերը մտադիր են ռմբակոծել ծայրահեղականներին ամենուր:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Պենտագոնի մամլո ծառայությունը` պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն դադարեցնելու է թռիչքները Սիրիայում ստեղծվող դեէսկալացիոն գոտիներում:
«Մեր կոալիցիան նախկինի պես թիրախավորում է ԻՊ-ին և «Ալ-Կաիդային» ամենուր, որտեղ նրանք ապաստանում են, որպեսզի վերջիններս անվտանգ կացարան չունենան», - հայտնել է ԱՄՆ պաշպանության նախարարության ներկայացուցիչը:
Ավելի վաղ Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտևը լրագրողներին հայտնել է, որ Սիրիայում դեէսկալացիոն գոտիները փակ կլինեն ԱՄՆ-ի և կոալիցիայի ավիացիայի համար: