Սալվադորում փոփոխական հաջողությամբ պայքարում են հանցախմբերի բանակ ներթափանցելու դեմ
Международные новости2010 թվականից Սալվադորում ծառայությունից հեռացվել են բանակի ավելի քան 600 զինծառայողներ` քրեական կառույցների հետ կապերի պատճառով: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Դավիթ Մունգիա Պայեսը, հաղոորդում է BBC-ն:
Նախարարի խոսքով` վերջին տարիներին Սալվադորի հանցախմբերը փորձում են ներթափանցել բանակի, ոստիկանության եւ բանտային գերատեսչության շարքեր: Պայեսը վստահեցրել է, որ կառավարությունը պայքարում է այդ տենդենցի դեմ` խստացնելով թեկնածուների ստուգումը, սակայն փոփոխական հաջողությամբ:
Սալվադորում հանցագործության մակարդակը ամենաբարձրներից է աշխարհում: Մեծ թվով հանցագործություններ երկրում կապված են երկու հանցախմբերի` «Մարա ալվատրուչա»-ի եւ Barrio 18-ի պայքարի հետ: