ՌԴ կառավարությունը Պետդումայում ներկայացրել է, այսպես կոչված, կուրորտային վճարների մասին սկանդալային օրինագիծը
Международные новостиՌԴ կառավարությունը կարգադրել է Պետդումային ներկայացնել, այսպես կոչված, կուրորտային վճարների մասին սկանդալային օրինագիծը: «Ղրիմի Հանրապետությունում, Ալթայի երկրամասում, Կրասնոդարի երկրամասում եւ Ստավրոպոլի երկրամասում կուրորտային ենթակառույցների զարգացման փորձ իրականացնելու մասին» օրինագիծը Կառավարության կողմից հավանության է արժանացել ապրիլի 28-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այն նախատեսում է կուրորտային հարկերի սահմանում 2018 թվականի հունվարի 1-ից: Նախատեսվում է, որ տարածաշրջաններն իրենք պետք է սահմանեն հարկի չափը, բայց այն չպետք է գերազանցի օրական 100 ռուբլին (մոտ 850 դրամ)` յուրաքանչյուր անձից: