Լիանա Զուրաբյանի բողոքը` Արաբկիր բժշկական կենտրոնի դեմ, ութ ամսական որդու նկատմամբ անտարբեր վերաբերմունք ցուցաբերելու համար
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ասմունքող Լիանա Զուրաբյանը, ով ութ ամիս առաջ մայր է դարձել, այսօր Life.panorama.am-ի հետ կապ հաստատեց ու հայտնեց իր խորը մտահոգությունը` կապված Արաբկիր բժշկական համալիր- երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտում իր եւ իր երեխայի հանդեպ ցուցաբերած անփույթ վերաբերմունքի հետ:
«Բալիկիս ատամիկներ հանելու շրջանն է, ինչը, ինչպես մայրիկները գիտեն, հաճախ ուղեկցվում է ջերմությունով եւ փոքրիկի անհանգստությամբ, սրան գումարած իմ անզուշության պատճառով զբոսանքի ժամանակ մի փոքր մսրել էր: Բալիկս հինգ օր է, ինչ ջերմում է, այս ընթացքում շտապ օգնություն ենք կանչել, բժիշկները եկան, էլի կոնկրետ բան չասացիին: Քանի որ կոկորդիկը բորբոքված էր, մի բժիշկ ինձ խորհուրդ տվեց չիչխանի յուղով ու օքսոլինով մատով մաքրել կոկորդը, ես էլ, որպես անփորձ մայր, լսեցի նրա խորհուրդը եւ անզգուշորեն վնասեցի տղայիս նշիկները: Դրանից հետո երեխաս կրկին շատ վատ էր, անընդհատ ջերմում էր, երբ դիմեցի մեր տեղամասի պոլիկլինիկայի բժշկին, ինձ ասաց երեխայիդ հասցրու Բաբլոյանի հիվանդանոց: Մայիսի 4-ին`22:00-ին տղայիս տարա այդ հիվանդանոց, քանի որ այլեւս նրա լացը չէի կարողանում կտրել: Այստեղ հասնելով` հույս ունեի, որ ինձ անմիջապես առաջին օգնություն ցույց կտան, քանի որ իրենք էլ տեսնում էին, որ երեխան չի հանգստանում, բայց ոչ` երկար ժամանակ թղթաբանական հարցեր լուծեցին, որի ընթացքում արդեն ես էլ երեխայիս հետ լաց էի լինում` անճարությունից ելնելով: Անկետա բացելուց հետո, բարձրացանք անալիզ հանձնելու, որտեղ պնդեցին, որ երեխան պետք է այդ օրը մնա հիվանդանոցում: Թեեւ ինքս չէի ուզում, բայց համաձայնեցի: Իսկ երբ մեզ տարան համապատասխան սենյակ, որտեղ երեխաս պետք է կաթիլային ստանար, քանի որ արդեն ջրազրկվել էր, տեսա, որ սենյակում բազում երեխաներ են պառկած ու բոլորն էլ վիրուսակիր հիվանդությամբ: Ես անկեղծորեն բոլոր երեխաներին առողջություն եմ մաղթում, բայց չէ որ խիստ սխալ է վիրուս չունեցող երեխային, ով արդեն իսկ ունի բարդություններ, պառկեցնել վիրուսակիր երեխաների հետ, որտեղից հաստատ նոր հիվանդություններով կեռանաս: Ես մոտեցա շատ գեղեցիկ կահավորված ու մաքուր սենյակում նստած մի նորալլուկ բժշկուհու եւ խնդրեցի, որպեսզի մեզ ուրիշ սենյակ տեղափոխեն, ասացի, որ անգամ պատրաստ եմ վճարել դրա համար, սակայն նա ինձ հայտնեց, որ ոչ մի սենյակ ազատ չէ եւ նախատեսված սենյակում պետք է պառկենք: Ես արդեն արտասվելով խնդրեցի, որպեսզի բժշկի նստած այդ սենյակում տղաս ստանա կաթիլայինը, որից հետո մենք կգնանք, սակայն բժշկուհին կտրուկ մերժեց` ասելով, որ դա բժիշկների սենյակն է: Ուղղակի ապշած էի այդ աղջկա սառնասրտության վրա, բալիկս լաց էր լինում, ես` նրա հետ միասին, իսկ այդ երիտասարդ բժշկուհին անգամ մեկ բաժակ ջուր չառաջարկեց ու չփորձեց հանգստացնել մեզ»,- վրդովված պատմեց Լիանա Զուրաբյանը, ով, իր խոսքով տեսնելով այս անտարբեր վերաբերմունքը, հրաժարվել է բուժօգնությունից.
Շարունակությունը՝ այստեղ: