Երեխայի նախաճաշելը կարևոր է նրա հետագա զարգացման համար
LifestyleԱմերիկացի գիտնականները վերջին շրջանում բազմաթիվ հետազոտություններ են իրականացրել, որի արդյունքում պարզել են, որ այն երեխաները, ովքեր նախաճաշում են, ինտելեկտուալ մակարդակով ավելի զարգացած են, քան նրանք, ովքեր առավոտյան չեն ուտում:
Գիտնականներն ուսումնասիրությունն անցկացրել են Չինաստանում բնակվող վեցամյա 1269 երեխաների շրջանում: Պարզվել է, որ երեխաները, ովքեր չեն նախաճաշել, վատ են սովորել ու որևէ բան հիշել են մեծ դժվարությամբ: Նրանց խոսքը թույլ զարգացած է եղել, իսկ IQ մակարդակը 4,6 աստիճանով ցածր, քան այն երեխաներինը, ովքեր նախաճաշել են:
Դիետոլոգները և սննդաբանները հերթական անգամ հիշեցնում են, որ նախաճաշը շատ կարևոր է երեխայի համար: Հենց դրանից է կախված, թե ինչպես նա կզգա իրեն ողջ օրվա ընթացքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: