Իրանի եւ Վրաստանի մայրաքաղաքների միջեւ կանոնավոր ավիահաղորդակցությունը կվերականգնվի
Международные новостиՎրացական «Airzena – Georgian Airways» ավիաընկներությունը մայիսի 9-ին կվերականգնի Թբիլիսի-Թեհրան-Թբիլիսի երթուղով չվերթները, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:
Թռիչքները կիրականացվեն Թբիլիսիի միջազգային օդանավակայանից` մայիսի 9-ից հունիսի 5-ը շաբաթական երկու անգամ` երեքշաբթի եւ ուրբաթ օրերին: Իսկ հունիսի 5-ից մինչեւ սեպտեմբերի 29-ը` շաբաթական չորս անգամ (երկուական չվերթ երեքշաբթի օրերին եւ մեկական` ուրբաթ ու շաբաթ օրերին):Կանոնավոր չվերթները կիրականացնեն Boeing B737 եւ CL600 ինքնաթիռները: Քաղաքացիական ավիացիայի գործակալությունն արդեն վրացական ավիաընկերությանը կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն է տվել: