Ֆրանսիայի պաշտպանության նախարարը առաջիններից մեկն է քվեարկել նախագահական ընտրություններում
Международные новостиՖրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը այսօր ընթացող Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել է ընտրական տեղամասերը բացելուց հետո կես ժամ անց՝ դառնալով դա կատարած առաջին բարձրաստիճան քաղաքական գործիչներից մեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստ»-ն:
Նախարարը քվեարկել է Բրետանի տեղամասերից մեկում: Լե Դրիանը մամուլին ոչ մի հայտարարություն չի կատարել, նա տեղամասում է մնացել տառացիորեն մի քանի րոպե:
Երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար պայքարում են «Առաջ» շարժման առաջնորդ, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, որն առաջին փուլում ստացել է ձայների 24,01 տոկոսը, եւ «Ազգային ճակատ» կուսուկցության թեկնածու Մարին Լը Պենը (21,3 տոկոս):