Գերմանիայում զորամասերում նացիստական խորհրդանիշների առկայության անսպասելի ստուգում է կատարվել
Международные новостиԲունդեսվերի գլխավոր տեսուչը որոշել է Գերմանիայի զինված ուժերին պատկանող բոլոր շենքերում նացիստական խորհրդանիշների առկայության ստուգումներ անցկացնել, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության հայտարարությունը:
Բունդեսվերի շենքերի ստուգման որոշումը ընդունվել է ապրիլին Բունդեսվերի ավագ լեյտենանտ, 28 տարեկան Ֆրանկո Ա.-ին ձերբակալելուց հետո, ում կասկածում են երկրի անվտանգությանը սպառնացող հանցագործություններ պատրաստելու մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կասկածյալը կարող էր ահաբեկչություն ծրագրել փախստականների նկատմամբ, նա գործել է ազգայնական համոզմունքների համաձայն: Գերմանիայի պաշտպանության նախարարը չեղարկել է ԱՄՆ այցը, որպեսզի անձամբ համակարգի քննության ընթացքը, եւ այցելել է Իլկիրշ-Գրաֆոնշտադե բազա, որտեղ լեյտենանտը բնակվել է:
Գործակալությունը հայտնում է, որ զննության ընթացքում հայտնաբերվել է, որ բազայում բացահայտ ներկայացված են վերմախտի խորհդանիշները, որը ոչ մեկը չի փորձել վերացնել: Հետագայում նման խորհրդանիշներ են նկատվել Գերմանիայի հարավ-արեւմուտքում գտնվող մեկ այլ ռզմաբազայում: