Ադրբեջանում մեկուսացնում են անցանկալի զինծառայողներին՝ մեղադրելով հայկական կողմի օգտին լրտեսության մեջ
Международные новостиԱդրբեջանում կալանավորվել է զինծառայողների եւ քաղաքացիական անձանց խումբ, նշված է գլխավոր դատախազության, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների, պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանի իշխանությունները նրանց մեղադրում են հայկական հատուկ ծառայությունների հետ իբր համագործակցելու մեջ:
«Մայիսի 3-ին նախապատրաստված նյութերի հիմա վրա քրեական գործ է հարուցվել եւ քննություն սկսվել նշված գերատեսչությունների քննչական խմբերի ներգրավմամբ: Կալանավորվել է զինծառայողների եւ քաղաքացիական անձանց խումբ»,- նշված է հայտարարության մեջ: