Բեռլուսկոնի. Մակրոնը «փայլուն տեխնոկրատ է»
Международные новостиԻտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին նախընտրում է չխոսել ուրիշ երկրներում, մասնավորապես Ֆրանսիայում ընտրությունների ելքի վերաբերյալ իր նախապատվությունների մասին: La Stampa-ի հետ հարցազրույցում նա հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուները՝ Էմանուել Մակրոնը եւ Մարին Լը Պենը, չեն համապատասխանում իր աջ կենտրոնի «քաղաքական մշակույթին եւ ավանդույթներին», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Լը Պենը արժեքների եւ մշակույթի կրող է, որը ես չեմ կարող մերը համարել: Եթե նա նույնիսկ հատուկ հետաքրքրություն է դրսեւորում այնպիսի թեմաների նկատմամբ, որոնք անհանգստացնում են բնակչության լայն շերտերին, եւ ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ ամբողջ Եվրոպայում, այդ մտահոգությունները եւ դրանց պատճառները պետք է պատշաճ հարգանքով ընկալվեն եւ որպես սովորական պոպուլիզմ չեն կարող հաշվից դուրս գրվել»,- ասել է «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդը:
«Մակրոնը փայլուն պոպուլիստ է, քաղաքական աջ թեւի ներկայացուցիչ, բայց նա զգալիորեն թարմացրել է նրա հռետորաբանությունը եւ ոճը: Սակայն սա եւս չի արտացոլում մեր լիբերալ մշակույթը»,- նշել է Բեռլուսկոնին:
«Ի տարբերություն իտալացի շատ քաղաքական գործիչների, ես անհնար եմ համարում բարեկամական երկրներում, ինչպիսին Ֆրանսիան է, որի հետ մեզ ընդհանուր արմատներն են կապում, արտահայտվել այս կամ այն թեկնածուի օգտին»,- հավելել է նախկին վարչապետը:
«Մեր առաջարկը, որին համաձայն են մեծ թվով ականավոր տնտեսագետներ, արտահանման եւ ներմուծման համար եվրոյի պահպանումն է, բայց մասամբ վերադարձնելով ֆիսկալային անկախությունը՝ ազգային արժույթի ներդրման հաշվին»,- պարզաբանել է նա: