Գոհար Ավետիսյանն անկեղծ խոսել է իր գիրության մասին
LifestyleՄոսկվաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը վերադարձել է հանգստից, ուր մեկնել էր ամուսնու հետ: Իր Instagram-ում նա հաճախ հանգստից լուսանկարներ էր հրապարակում:
Երեկ Գոհարն իր էջի 3 միլիոնից ավելի բաժանորդներին որոշել է զարմացնել լողազգեստով լուսանկարներով եւ տեսնելով մարդկանց արձագանքը, որոշել է անկեղծ գրառում կատարել իր քաշի վերաբերյալ.

«Ավելորդ քաշ ունեցող հարյուրավոր մարդիկ կան՝ ձեր համադասարանցիները, ընկերները, քույրերը, եղբյարները, ծնողները, տատիկներն ու պապիկները: Բայց դուք նրանց ավելի քիչ չեք սիրում, չէ՞:
Ինչ եմ նկատել. հանգստավայրում կենդանաբանական այգի էքսկուրսիաների ժամանակ, երբ մոտենում էինք փոքր կենդանիների, ես խնդորւմ էի՝ շրջվել ու գնալ, ինձ հետաքրքիր չէր, իսկ երբ հանդիպում էի հսկա կոկորդիլոսի կամ շնգայալերի, ես կանգնում էի, բայց դա երկար չէր տեւում, քանի որ դա չի կարող հիացնել: Զարմացնում են չափսերը, հզորությունը: Միգուցե, եթե ես նիհարիկ լինեի, համեստ, մոխրագույն կերպար, ես այդքան հիշվող չէի լինի»:
