«Ընտանիքս ինձ շատ է օգնում»․ «Մերժվածը» սերիալի Տապասիան պատմել է իր կյանքի մասին. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Հնդիկ դերասանուհի Ռաշամի Դեսայը հայտնի է դարձել «Մերժվածը» հեռուստասերիալում Տապասիայի կերպարը մարմնավորելու շնորհիվ։ Hindustantimes-ը գրում է, որ Ռամաշին մեծ ճանաչում է վայելում ոչ միայն Հնդկաստանում, այլև դրա սահմաններից դուրս։ Հայաստանում ևս Տապասիային ճանաչում են, գրեթե, բոլորը։ Դերասանուհին նշում է, որ ճանաչված լինելու հետ դժվար է համակերպվել։
«Դերասան լինելու համար դուք պետք է անընդհատ ժպտաք, ինչը դժվար է։ Ճիշտ պահվածք ունենալն իմ պարտականությունն է, քանի որ մարդիկ կարող են փորձել օրինակ վերցնել ինձնից։ Ես պետք է գիտակցեմ ու զգուշությամբ ընտրեմ այն, ինչ հագնում եմ, ինչ խոսում եմ։ Ես գիտեմ, որ տանից դուրս գալիս անպայման կգտնվեն մարդիկ, որոնք կնկատեն ինձ և ուշադրություն կդարձնեն հագուստիս։ Իմ կարիերան տարբեր շրջաններ է ունեցել։ Երբ դուք ոչ ոք եք, ցանկանում եք, որ մարդիկ ճանաչեն ձեզ ու ձեր աշխատանքը։ Որոշ ժամանակ անց մարդիկ սկսում են ճանաչել ձեզ։ Եթե նրանց դուր գաք, կսկսեն լուսանկարվել ձեզ հետ ու օրինակ վերցնել ձեզնից։ Դա մոտիվացնում է ձեզ ու սկսում եք ավելի լավ աշխատել, սակայն ժամանակ է անցնում ու մարդիկ սկսում են վատաբանել ձեզ՝ դրա հետ նույնպես պետք է վարժվել»,– հարցազրույցներից մեկում ասել է դերասանուհին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ