Քրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին Իբիցայում ցուցադրել է ցնցող մարմինը (ֆոտո)
LifestyleՔրիշտիանու Ռոնալդուն ու նրա ընկերուհին՝ Ջեորջինա Ռոդրիգեսը միասին առաջին անգամ հայտնվեցին կարմիր գորգին այս տարվա հունվարին՝ Ցյուրիխում ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը։ Եվ ահա 5 ամիս անց զույգի հարաբերությունները շարունակում է ամուր մնալ։ Զույգին նկատել են Իբիցայում ռոմանտիկ հանգստի ժամանակ անցնող շաբաթավերջում։
Ռեալ-Մադրիդի 32-ամյա աստղն ու նրա 23-ամյա գեղեցկուհի ընկերուհին ցուցադրում էին իրենց գեղեցիկ կազմվածքը։ Ռոնալդուն կրում էր շորտեր, վզնոց ու ակնոցներ, մինչդեռ Ջեորջինան մարմինը ցուցադրում էր սև բիկինիով ու նաև կրում էր գլխարկ։
Իսպանական կղզի զույգը ժամանել էր մասնավոր ինքնաթիռով։
