Ալեքսիս Օհանյանի հարսնացու Սերենա Ուիլյամսը ցուցադրել է կլորացած փորը (ֆոտո)
LifestyleՆյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում տեղի ունեցած Met Gala հագուստի պարահանդեսին Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ու նրա հարսնացուն՝ աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը միասին էին ներկայացել։

Ինչպես հայտնի է, զույգը սպասում է առաջնեկին։ Եվ, ահա, ապագա մայրիկը համացանցում իր երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարներով՝ ցուցադրելով կլորացած փորը։



Ի դեպ, երբ Ալեքսիսն ու Սերենան անցել են Met Gala-ի կարմիր գորգի վրայով, Reddit-ի հիմնադրին լրագրողները Սերենայի մասին մի քանի հարց են տվել։
«Սերենան շատ լավ մայր կլինի։ Նա ուժեղ բնավորություն ունի։ Այն ամենի մեջ, ինչ նա անում է, ներգրավվում է հարյուր տոկոսով՝ որպես ընկեր, սիրուհի եւ շուտով՝ մայր։ Ես վստահ եմ, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի», - նշել է 33-ամյա Ալեքսիսը։
Աղբյուրը՝ Daily Mail