Ереван, 15.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе Рынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем Востоке Роберту Кочаряну запретили выезд из Армении В Иране раскрыли 14 пунктов мирной сделки с США Армения лишена демократии – диктатура против народа: Нарек Карапетян Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст» Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборах Судья предупредил Оганяна о возможном принудительном приводе Нетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружия ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительными


Ինչպիսին է Արփինե Հովհաննիսյանի աշխատասենյակն ու աշխատասեղանը. BlogNews.am-ի ֆոտոշարքը

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Հոգեբանները պնդում են, որ մարդու մասին ավելի շատ բան կարող են պատմել նրա աշխատասենյակն ու աշխատասեղանը,  քան ինքը կպատմի իր մասին:  Նայելով մարդու աշխատանքային միջավայրին՝ կարելի է եզրահանգումներ  անել նրա անձնային հատկանիշների, հետաքրքրությունների  և  բնավորության  առավել վառ արտահայտված գծերի մասին:

BlogNews.am-ը նոր, հետաքրքրիր շարք է սկսում, որի շրջանակներում իր ընթերցողին կներկայացնի հայտնի քաղաքական և հասարակական գործիչների աշխատասենյակներն ու աշխատասեղանները: Միասին կփորձենք բացահայտել նրանց բնավորության անհայտ կողմերը:

Առաջինն այցելել ենք  ՀՀ  արդարադատության  նախարար Արփինե Հովհաննիսյանին: Աշխատասենյակն առաջինը  գրավում է իր բաց և լուսավոր գույներով, գեղեցիկ , զուսպ կահավորանքով և տարբեր անկյուններում դրված ծաղիկներով:

Ոչ մի անձնական  և ավելորդ իր աշխատասեղանին

Արփինե  Հովհաննիսյանից  առաջ  այս աշխատասենյակում  ոչ ոք չի աշխատել, այնպես որ նոր վերանորոգման  կարիք չի եղել, սենյակում ամեն ինչ իր ճաշակով և ցանկությամբ է:

Աշխատասեղանին  չես գտնի  անձնական որևէ  իր, չկան  լուսանկարներ: Տիկին նախարարն այս հարցում ինտրովերտ է. միայն  աշխատանքին վերաբերվող ամենաանհրաժեշտ  բաներն են  ձեռքի տակ և ոչ մի խանգարող ու ավելորդ իր:

«Ես  իմ  բոլոր աշխատասենյակներում  առհասարակ  ինձ  «տանն եմ զգացել»  և լուսանկարների  ու  այլ  անձնական իրերի շնորհիվ  «տնային»  մթնոլորտ  ստեղծելու կարիք չի եղել: Միայն մի քանի սիմվոլիկ հուշանվերներ ունեմ աշխատասեղանիս, որոնք պարզապես հավանել եմ բազմաթիվ այլ հուշանվերների կողքին: Օրինակ այս բուն, որպես իմաստության խորհրդանիշ, և այս A տառը, որն իմ անվան առաջին տառն է խորհրդանշում»:

«Աշխատասենյակն առաջին հերթին պետք է հարմարավետ լինի և տրամադրի աշխատել: Լինում են օրեր, երբ ես այստեղ եմ անցկացնում  12-14  ժամ, պետք է ոչինչ  չճնշի և լրացուցիչ հոգնածության պատճառ չդառնա»:

«Իմ սեղանը պարբերաբար լցվում է. սեղանիս հայտնվում են շատ թղթեր, բայց դրանք ոչ թե չարված աշխատանքի կուտակման մասին են խոսում, այլ՝  ընթացիկ  պրոցեսի մասին»:

Այս պահին տիկին նախարարի սեղանին են  «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին»  և  «Ազդարարման մասին»  օրենքների նախագծերը:

«Հարմարավետ աշխատանքային միջավայրը ենթադրում է, որ դու պետք է քեզ շրջապատես պրոֆեսիոնալ մարդկանցով: Եվ այսօր ես կարող եմ հպարտանալ, որ արդարադատության նախարարությունում  երիտասարդ և բանիմաց մասնագետների շատ լավ թիմ է հավաքված, ովքեր  հիանալի են կատարում իրենց  աշխատանքը:»:

Գրքեր

Արփինե Հովհաննիսյանի աշխատասենյակում  ամենաշատ  տեղը  գրքերն են զբաղեցնում՝ մասնագիտական գրականությունից  մինչև  գեղարվեստական գրքեր:

«Աշխատավայրում գեղարվեստական գրքեր  կարդալու ժամանակ չունեմ: Երբեմն կարող եմ վերցնել այս գրքերից  մեկը և որևէ միտք դրա միջից վերընթերցել ու վերհիշել: Կարդում եմ տանը և աշխատանքի գալու ճանապարհին: Կարդում եմ տարբեր ժանրերի գրքեր՝ սյուռեալիզմից մինչև ռոմանտիկա, միստիկա, փիլիսոփայություն և այլն: Վերջերս նոր սովորություն է մոտս. մի քանի գիրք միաժամանակ եմ կարդում: Օրինակ այս պահին կարդում եմ  Սուն Ցզի «Ստրատեգիայի արվեստը», Ռեյ Բրեդբերիի «Մարսյան քրոնիկոնը» և Մարգարետ Թեթչեր «Պետության կառավարման արվեստը»:

Բոլոր գրքերից  զատ մշտապես  նրա սեղանին է Գրիգոր Նարեկացին:

«Ինչքան էլ կարդաս  Նարեկացի, միևնույն է այն  ամբողջությամբ չես կարող հասկանալ ու վերլուծել: Չես կարող  խորությամբ հասկանալ այն աստվածային կատարելությունը, որին նա ձգտում է»:

Ամենագեղեցիկ քաղաքական գործիչների շարքում ներառված լինելը չի պարտավորեցնում 

Հարցին, թե Արփինե Հովհաննիսյանը դիմահարդարվում է արդյոք աշխատասենյակում, տիկին նախարարը ժպտալով պատասխանեց.

«Լինում են օրեր, որ այստեղ եմ դիմահարդարվում, լինում են նաև օրեր, որ ընդհանրապես չեմ դիմահարդարվում»:

Այն փաստը, որ իրեն հաճախ  են ներառում  աշխարհի ամենագեղեցիկ երիտասարդ քաղաքական գործիչների  շարքերը, չի պարտավորեցնում միշտ դիմահարդարված  լինել:

«Այդ ամենին վերաբերվում եմ պարզապես որպես մի փաստի: Իհարկե հաճելի է, բայց միայն այդ հրապարակումները չեն, որ ինձ պարտավորեցնում են միշտ գեղեցիկ և խնամված լինել: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, դա իմ էությունն է, ես պետք է ներդաշնակ լինեմ ինքս ինձ հետ»:

 Ես կարծրատիպեր եմ կոտրել և ինձանից հետո եկողների համար ճանապարհ հարթել

Հայաստանում իրականությունը միշտ ավելի առաջ է, քան վերաբերմունքը:  Գուցե տեսակիս պատճառով ես քաղաքականության մեջ ամենից շատ քննարկված մարդկանցից մեկն եմ: Քննարկվել եմ երիտասարդության, արտաքին տեսքիս և սեռիս պատճառով: Ինձանից հետո շատ ավելի հեշտ է դարձել այս նույն ճանապարհով անցնելը: Ես հայ հասարակության մեջ քաղաքականությամբ զբաղվող կնոջ կերպարի  վերաբերյալ կարծրատիպեր եմ կոտրել: Ինքս էլ չեմ գիտակցել, թե ինչ մեծ և ծանր բեռ եմ իմ ուսերին վերցնում: Բայց  արդյունքում  վերցրել եմ և փորձել  չտատանվել որոշմանս մեջ:  Ինձ համար մոտիվացիա է եղել, որ ես ինչ-որ մեկի համար լավ բան եմ անում, ինչ-որ բան եմ փոխում, համակարգ եմ փոխում: Երբեք չեմ հիասթափվել և փոշմանել,  միայն հոգնել եմ, ինչն էլ  տևել է շատ կարճ:

Եթե ճանապարհ ես որոշում գնալ, կես ճանապարհից  ետդարձ չկա, միայն առաջ. Հետ տանող ճանապարհը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է:

 

Նյութը պատրաստեց՝ Անի Հակոբյանը

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияIDBank выпустил четвертый и пятый транш облигаций 2026 года ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООНСамая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: Кобицкий