Խանդը հիվանդություն է, որը հնարավոր է բուժել
LifestyleՄասնագետները պարզել են խանդի առաջացման բնույթը: Ըստ մասնագետների՝ խանդը հիմնականում ունենում են ամաչկոտ, կասկածամիտ մարդիկ, որոնք փոքր տարիքում տարել են խորը վիրավորանքներ կամ ստորացումներ: Նրանք պնդում են նաև, որ խանդել կարող են նաև հաջողված մարդիկ, որոնց մասին չես կարող ասել, որ նրանք ունեն ինքնավստահության պակաս:
Մասնագետները բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել են գլխուղեղի հատուկ մի մաս, որի պատճառով յուրաքանչյուր մարդ կարող է վերածվել խանդոտ խելագարի: Հետազոտողները հետևել են այն հիվանդներին, որոնք տառապում էին շիզոֆրենիայով, ալկոհոլիզմով: Գիտնականները կարծում են, որ խանդը կարելի է դասել պաթոլոգիական հիվանդությունների շարքին: Դրա համար այն պետք է հայտնաբերել և բուժել նախնական փուլերում: Ըստ գիտնակաների՝ կա խանդի 5 տեսակ` դեպրեսիոն, պարանոիդային, մանյակալ, բաժանման վախ և հիպերտրոֆիրացված: Նրանց կարծիքով՝ այս հիվանդությունը պետք է բուժել դեղահաբերով:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: