Աստղիկ Սաֆարյան. «Պետք չէ հարաբերություններում ստանդարտ լինել». Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը մայիսի 8–ին ներկայացրեց նոր տեսահոլովակը, որը կոչվում է Standart։ Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը հենց ինքն է, երաժշտական պրոդյուսինգն արել է DJ Սերժոն, տեսահոլովակը նկարահանել է Արմեն Փիրիմասիհին։ Երգչուհին առաջինը Tert.am Life–ին է տրամադրել տեսահոլովակի լուսանկարները և պատմել Standart երգի ստեղծման մասին։ Ի դեպ, սա երգչուհու միակ նոր տեսահոլովակը չէ։ Նա ևս 2 տեսահոլովակ է նկարահանել։
«Երգի վրա աշխատել ենք ես և Սերժոն։ Standart–ը մեր երկրորդ համագործակցություն է, որը ներառված է Better Way ձայնասկավառակում։ Երգը հիթային է և մեծ ասելիք ունի։ Երգում խոսվում է հարաբերություններում ստանդարտ դարձած արարքների մասին։ Երբ փորձում ես քո սիրով դիմացինիդ դարձնել յուրահատուկ և անթերի, սակայն նրա կողմից ստանում ես ստանդարտ պատասխան և արարքներ, հիասթափվում ես։ Դա լավ չէ։ Երգը կոչ է անում չլինել այնպիսին, ինչպիսին շատերն են, չանել այն, ինչն արդեն ստանդարտ է դարձել, հակառակը`փորձել պահել սեփական անհատականությունը և լինել այնպիսին, ինչպիսին կաս»,– ասաց Աստղիկը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: