Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը մանկական հագուստի հավաքածու են թողարկել
LifestyleԱմերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը եւ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը թողարկել են մանկական հագուստի համատեղ հավաքածու, որն ստացել Է Kids Supply անվանումը: Շարքը նվիրված Է կալիֆոռնիական Քալաբասաս քաղաքին, որտեղ Քարդաշյանն անցկացրել Է իր մանկությունը: Այդ մասին հայտնել Է The Manrepeller-ը:
«Ես ու կինս միանգամայն տարբեր կերպ ենք պատկերացնում մանկական զգեստապահարանն ու ոճն՝ ընդհանրապես: Մեզ համար դժվար Էր փոխզիջում գտնելը»,-ասել Է Ուեսթը: Հավաքածուում տեղ են գտել գոտիով լայն բլուզները, տաբատները, զգեստները, գլխի զարդարանքները եւ այլ իրեր: