«Ես հեռավորություն եմ պահում Քիմից»․ Քարդաշյանների տրանսգենդեր հայրը նոր հարցազրույց է տվել. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Հեռուստաաստղ Քեյթլին Ջեները չի դադարում փորձել ընտանիքի հայտնի անդամների միջոցով ուշադրության կենտրոնում հայտնվել։ Քեյթլինը սիրում է օգտագործել իր խորթ դուստրերի ու նախկին կնոջ անունը, որպեսզի հետաքրքրություն առաջացնի իր անձի նկատմամբ։
Dailymail-ը գրում է, որ այս անգամ Քեյթլինը հյուրընկալվել է Today հեռուստաշոուին ու կրկին խոսել իր ու ընտանիքի հարաբերությունների մասին։ Վերջերս Քեյթլինը ներկայացրել էր «Իմ կյանքի գաղտնիքները» կոչվող գիրքը, որտեղ նշել էր, որ իր նախկին կնոջ՝ Քրիսի հետ անցկացրած տարիներն անհաջող էին, իսկ նրանց ինտիմ կյանքը չէր գոհացնում իրեն։ Այս թեմայով խոսել է նաև Քիմը ու նշել, որ հիասթափված է խորթ հորից։
«Ես փորձում եմ հեռավորություն պահել Քիմից։ Ես նրանց հանգստանալու ժամանակ եմ տվել։ Իհարկե, ես սիրում եմ Քիմին ու ընտանիքի մնացած անդամներին, սակայն երկար ժամանակ է չեմ խոսել նրանց հետ»,- ասել է Քեյթլինը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: