Թուրքիայում մեկ օրում գրանցվել է երկրորդ երկրաշարժը, այս անգամ՝ Հունաստանին սահմանակից կղզում
Международные новостиԹուրքիայի արևմուտքում գտնվող և Հունաստանի հետ սահմանակից Քուշադասը կղզում այսօր առավոտյան երկրաշարժ է գրանցվել, այս մասին հայտնում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ թուրքական Այդըն նահանգի կազմի մեջ մտնող Քուշադասըում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4 մագնիտուդ, ստորգետնյա ցնցումները պատճառ են դարձել կղզու բնակիչների շրջանում խուճապի առաջացման:
Նշենք, որ այսօր երկրաշարժ է տեղի ունեցել նաև Թուրքիայի հյուսիս-արևելքում՝ Էրզրումում, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել էր 4.7 մագնիտուդ: