Ճապոնիայում յակուձայի խոշոր խմբավորման գլխավոր գրասենյակում խուզարկություններ են կատարվել
Международные новостиՃապոնիայի Հյոգո պրեֆեկտուրայի ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել յակուձայի «Կոբե Յամագուտի-գումի» խմբավորման գլխավոր գրասենյակում՝ 5 մլն իեն շորթելու գործի հետաքննության շրջանակում (մոտ 44 հազար դոլար)։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքը։
Խուզարկությունը տեղի է ունեցել Ավաձի քաղաքի գլխավոր գրասենյակում։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ խմբավորման անդամների հակաօրինական գործողությունների, մասնավորապես՝ դրամաշորթության ու սպառնալիքների դեմ բողոքել է 33-ամյա ձեռնարկատերը։ Գործի հետաքննության շրջանակում 3 մարդ է ձերբակալվել։
Ապրիլի վերջին «Կոբե Յամագուտի-գումի»-ի ղեկավարության մի մասը հայտարարել է կազմակերպությունից դուրս գալու եւ նոր խմբավորում ստեղծելու մասին։