Բրազիլիայի իշխանությունները չեղարկել են արտակարգ դրության ռեժիմը
Международные новостиԲրազիլիայի իշխանությունները չեղարկել են 2015 թվականից սահմանված արտակարգ դրության ռեժիմը՝ կապված Զիկա վիրուսի համաճարակի հետ։ Համաճարակի սրացման շրջանն անցել է։ Ի տարբերություն անցյալ տարվա՝ վարակվելու դեպքերը նվազել են 95 տոկոսով։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով պաշտոնյաներին։
Վիրուսով վարակվելու թվի կտրուկ անկման մասին հայտնել է Բրազիլիայի առողջապահության նախարարությունը։ Անցյալ տարվա հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում երկրում վիրուսով վարակվելու ավելի քան 170 հազար դեպք է գրանցվել, իսկ այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում՝ մոտ 8 հազար։
Բրազիլիայում վիրուսի դեմ պայքարի միջոցառումները դեռ կպահպանվեն։ Մասնավորապես՝ երկրում դեռ կշարունակեն պայքարել վարակակիր մոծակների դեմ։