Ереван, 15.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе Рынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем Востоке Роберту Кочаряну запретили выезд из Армении В Иране раскрыли 14 пунктов мирной сделки с США Армения лишена демократии – диктатура против народа: Нарек Карапетян Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст» Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборах Судья предупредил Оганяна о возможном принудительном приводе Нетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружия ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительными


Անի Լուպեն՝ նկարահանումների հարթակում և նկարահանումներից դուրս «Ազիզյանների» փոխհարաբերությունների մասին

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Յուքոմ ցանցի ներսում ցուցադրվող Արմենիա պրեմիում հեռուստաալիքի մեգանախագծերից մեկը՝ «Ազիզյանները» սիթքոմը, շարունակում է մնալ հայկական հեռուստաեթերի ամենապահանջվածների շարքում: Սա ընտանեկան զվարճալի պատմություն է, որտեղ ապրում են ամուսիններն ու իրենց երեք՝ մեկը մեկից բարդ ու դժվար անցումային տարիքները հաղթահարող երեխաները:

Ընտանիքի մայրը Ռուզանն է, ում խաղին հեռուստադիտողը սիրահարվեց առաջին իսկ սերիայից, որովհետև Ռուզանի մեջ շատ տնային տնտեսուհիներ տեսան հենց իրենց՝ կյանքով լի, հոգսաշատ, տեղ-տեղ՝ նյարդային, բայց միշտ նվիրված ու սիրող մայր:

Ռուզանին մարմնավորած դերասանուհի Անի Լուպեի հետ զրուցել է BlogNews.am-ը և պարզել մի քանի հետաքրքիր մանրամասներ նկարահանումների հարթակում և նկարահանումներից դուրս «Ազիզյանների» փոխհարաբերությունների մասին.

«ներկա պահին սիթքոմի նկարահանումներն ավարտված են և սպասում ենք մյուս սեզոնին:  Իմ խաղի մասին կարող եմ ասել, որ երկրորդ եթերաշրջանում շատ ավելի լավ խաղացի Ռուզանին, որովհետև այս անգամ կերպարս լիովին բացահայտել էի ու ավելի հեշտ էի դերի մեջ մտնում»:

Անին ասում է, որ շատ հեշտ է մարմնավորում բազմազավակ մայրիկի կերպարը, չնայած, որ իր իրական կյանքի հետ այդ կարգավիճակը ոչ մի կապ չունի. «Այնքան լավն են մեր երեխաները, այնքան լավ են խաղում իրենց դերերը, որ անկեղծ ասած, նկարահանման հարթակում մեկ-մեկ այնքան եմ կերպարի մեջ մտնում, որ ներքուստ էլ ինձ զգում եմ նրանց մամա: Պատկերացրեք այն աստիճան, որ երբեմն սցենարը կարդալուց հետո մտածում էի՝ չէ բայց ախր ճիշտ չէ, որ ես այսպես պատասխանեմ երեխային: Հիմա որ ասեմ, թե որքան եմ ինձ մեղավոր զգում, երբ Մարին ասում է, որ մենք իրեն չենք սիրում, երևի կծիծաղեք(Մարին Ազիզյանների կրտսեր դուստրն է(խմբ.), բայց իսկապես խղճիս վրա ազդում է դա)): Այնպես որ դերի մեջ մտնելու հետ ոչ մի դժվարություն չկար՝ հատկապես երկրորդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ»:

  

«Երջանի՞կ ընտանիք են Ազիզյանները, թե ոչ» հարցին դերասանուհի Անի Լուպեն պատասխանում է, որ միանշանակ երջանիկ են, որովհետև  բոլորը միմյանց սիրում են ու դա բացահայտվում է այն պահերին, երբ ընտանիքի անդամներից մեկին «դրսից» է վտանգ սպառնում, չնայած նրան, որ ամբողջ օրն այդ ընտանիքում վեճեր են ու կարծես թե մեկը մեկին չի հասկանում:

Չնայած սիթքոմը շատ ավելի ժամանցային ժանրի մեջ է, Անին սակայն, գտնում է, որ այն նաև դաստիարակչական նշանակություն կարող է ունենալ, եթե իհարկե, այն դիտելիս հեռուստադիտողը ճիշտ եզրահանգումներ անի. «Ես գիտեմ, որ «Ազիզյանները» նաև երեխաներ են դիտում, ու կարծում եմ՝ մեր փոքրիկ հեռուստադիտողները տեսնելով Ազիզյանների երեխաների վարքն ու պահվածքը, հաստատ կարողանում են տարբերակել լավն ոսւ վատը, ճիշտ ու սխալը, հասկանում են, որ ստել պետք չէ, ծնողին նեղացնել՝ նույնպես, իսկ վատ բառեր օգտարործելը գռեհիկ ու տգեղ է: Ազիզյանների ավագ դուստրը  ամբողջ օրը հեռախոսի մեջ է, այնպես, ինչպես ժամանակակից աղջիկների 90 տոկոսը, որոնց բացի սելֆիներից ու շոփինգից ուրիշ ոչինչ չի հետաքրքրում և երբ դա ցուցադրվում է էկրանից, ակնհայտ է դառնում, թե որքան տգեղ ու անիմաստ է դա, որ այդպիսին լինել պետք չէ, որ այդ տարիքի աղջիկը պետք է իր ներաշխարհը հարստացնի, այլ ոչ թե զգեստապահարանը»:

Դերասանուհի Անի Լուպեի հետ խոսեցինք նաև նրա ծանրաբեռված աշխատանքային գրաֆիկից: Կամերային թատրոնի դերասանուհին  և՛ բեմում, և՛ էկրանին միաժամանակ լինելու հնարավորության համար շնորհակալ է  իր ղեկավարներին, ովքեր միշտ ընդառաջում ու աջակցում են իրեն. «Անկեղծ եմ ասում, մեր թատրոնի ղեկավարությունն այնպիսին է, որ ոչ մի դերասանի ոչնչով չի սահմանափակում՝ թեև դա անելու բոլոր իրավունքները ունի, քանի որ շատ հաճախ է լինում, երբ նկարահանումները համընկներ ներկայացումների փորձերի ժամերի հետ: Բայց մեզ ոչ միայն թույլ են տալիս այլ նախագծերում ընդգրկված լինել, այլ նաև մեզանից շատ են ուրախանում մեր հաջողություններով: Ես իսկապես անչափ շնորհակալ եմ իմ թատրոնի ղեկավարությանը»:

Ինչ վերաբերում է «Ազիզիյանների» նկարահանման հարթակում տիրող տրամադրությանը, դերասանուհին նշում է, որ աշխատում են հրաշալի կոլեկտիվում. «Իսկապես հրաշալի անձնակազմ է աշխատում սիթքոմում, այնքան լավն են, չեք պատկերացնի: Նկարահանումներից դուրս էլ շփվում ու գրվում ենք,  իսկ արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր եթերաշրջանի վերջին նկարահանման օրը լուսանկարվում ենք: Այս անգամ այդ օրը համընկավ եղբորս հարսանիքի օրվա հետ ու ես չնկարվեցի, բայց հարցի լուծում գտա: Մեկ այլ լուսանկարից ինձ կտրել ու ավելացրել եմ այդ լուսանկարի մեջ))», - պատմում է Անին ու խոստովանում, որ արդեն իսկ կարոտել է իրենց ուրախ նկարահանումները:

    

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООНСамая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии