Գերմանիայում բունդեսրատը հավանություն է տվել, այսպես կոչված, «էլեկտրոնային ձեռնաշղթաների» մասին օրենքին
Международные новостиԳերմանիայում բունդեսրատը մայիսի 12-ին հավանության է արժանացրել, այսպես կոչված, «էլեկտրոնային ձեռնաշղթաների» մասին օրենքը։ GPS հաղորդիչով այդ սարքավորումները ազդանշանային ձայներ են արձակում՝ դրանք կոտրելու փորձի ժամանակ։ Դատարանը կարող է նման սարքավորումներ կրել պարտավորեցնել հասրակական կարգի համար վտանգավոր անձանց։ Միջոցառումը կարող է սահմանվել, եթե արժանահավատ տեղեկություններ կան, որոնք հաստատում են հարձակում գործելու մարդու մտադրությունը կամ եթե նման մտադրության մասին կարելի է գլխի ընկնել նրա վարքագծից, գրում է DW-ն՝ dpa-ին հղումով։
Նոր օրենքը գործում է միայն նրանց նկատմամբ, ովքեր միջազգային ահաբեկչության կասկածանքով հայտնվում է դատարանում։ Նման գործերը վարում է Գերմանիայի քրեական գործերի դաշնային գերատեսչությունը։
Բունդեսրատը նաեւ հավանության է արժանացրել նախկինում ծայրահեղական գործունեություն ծավալած անձանց հետեւելու մասին օրենքը։