ՆԱՏՕ-ի երկրները վավերացրել են Դաշինքին Չեռնոգորիայի անդամակցության մասին արձանագրությունը
Международные новостиՆԱՏՕ-ի անդամ բոլոր 28 պետությունները վավերացրել են Դաշինքին Չեռնոգորիայի անդամակցության մասին արձանագրությունը: «Անդամակցության մասին արձանագրությունը վավերացված է: Շնորհակալություն բոլոր դաշնակիցներին եւ գործընկերներին»,- ասված է Չեռնոգորիայի կառավարության Twitter-ի էջում:
Ըստ «Վեդոմոստիի»՝ ապրիլին Չեռնոգորիայի խորհրդարանը 46 կողմ ձայնով հավանության էր արժանացրել Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության նախագիծը: Վերջին ամիսներին նիստերը բոյկոտող ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը, այլ խորհրդարանի շենքի առջեւ բողոքի ցույց է անցկացրել:
Ավելի վաղ Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչը հաղորդել էր, որ երկիրը պաշտոնապես ՆԱՏՕ-ի 29-րդ անդամը կդառնա հունիսի 5-ին: