ԵՄ նախագահող Մալթայի վարչապետին մեղադրում են Ալիևների հետ ստվերային գործարքներ կնքելու մեջ
Международные новостиԲրյուսելում բողոքի ալիք է բարձրանում ԵՄ նախագահող երկրի` Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի դեմ. Եվրախորհրդրարանի պատգամավորները պահանջում են վերջինիս հրաժարականը` պայմանավորված նրա և նրա կնոջ անվան շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալով:
Ինչպես տեղեկացնում է Horizon Weekly-ն, եվրապատգամավորների բողոքի պատճառ է դարձել պանամական կեղծ ընկերությունը, որի անվան տակ Ադրբեջանի նախագահի դուստր Լեյլա Ալիևան դրամական փոխանցումներ է կատարել Միշել Մուսկատի` վարչապետի կնոջ անունով:
Մալթացի հետաքննող լրագրողները Մուսկատին և նրա մերձավոր շրջապատին մեղադրում են Ալիևների ընտանիքի հետ ֆինանսական ստվերային գործարքներ կնքելու և ադրբեջանական իշխանություններից այսպես կոչված «ատկատ»-ի տեսքով առնվազն 1.017 միլիոն դոլար ստանալու մեջ:
Խոշորագույն փոխանցումը վարկի տեսքով կատարվել է անցյալ տարվա մարտին: Փոխանցումը կատարվել է Իլհամ Ալիևին պատկանող Pilatus բանկի միջոցով: Լրագրողական բացահայտումները հրապարակվել են ապրիլի 20-ին: