ԱՄՆ-ը միջազգային օգնություն է առաջարկել վիրուսային հարձակումների դեմ պայքարում
Международные новостиԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է տեխնիկական աջակցություն եւ օգնություն ցուցաբերելու պատրաստականության մասին` WannaCry «շորթիչ ծրագրի» դեմ պայքարում: Այս մասին ասվում է նախարարության կայքում, գրում է Gazeta-ն:
Հաղորդագրությունում ասվում է, որ համակարգիչը վարակող ու մինչեւ վճարելը դրա հասանելիությունն արգելափակող վնասակար ծրագրային ապահովումը հայտնի է Ransomware անվամբ: Նշվում է, որ մարտ ամսին վիրուսի դեմ պայքարելու համար պատչ է ստեղծվել, որի ներբեռնումը կօգնի օպերացիոն համակարգը պաշտպանել այդ սպառնալիքից:
«Մենք ակտիվորեն տեղեկություններ ենք փոխանակում` կապված այդ իրադարձության հետ, ինչպես նաեւ պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում տեխնիկական աջակցություն եւ օգնություն ցուցաբերել մեր գործընկերնրին ինչպես ԱՄՆ-ում, այն էլ միջազգային մակարդակով», -ասվում է հաղորդագրությունում: