Ереван, 06.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Աստղային զգեստապահարան». Մարինա Գրեգ. ֆոտոշարք

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

«Աստղային զգեստապահարան»-ի այս շաբաթվա հերոսուհին «Արմնյուզ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Մարինա Գրեգն է, ով միշտ սիրել է համարձակ կերպարներով ներկայանալ: Համարձակ են թե՛ նրա ընտրած հագուստները և թե՛ ոճային փոփոխությունները։ Ովքեր հետևում են հաղորդավարուհու գործունեությանը, կհիշեն՝ ոճային ինչ փոփոխությունների է նա դիմել: «Աստղային զգեստապահարանի»-ի համար հաղորդավարուհին ընտրել է ոճային, համարձակ և այնպիսի լուքեր, որոնք բնորոշում են նրա կերպարը:

«Նորաձևությունն առաջին հերթին ինձ համար հարմարավետություն է, բայց չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր վազում են նորաձևության հետևից: Բնականաբար, պետք է քայլես ժամանակին համընթաց, բայց չպետք է վազել այն ամենի հետևից, ինչ թելադրում են այսօրվա նորաձևության տները, քանի որ շատ հաճախ տեսնում ենք առաջարկվող հագուստ և հասկանում, որ դա ոչ մի տեղ կրել չես կարող: Այն, ինչ քեզ սազում է, նորաձև է: 

Գնումների գնալիս   

Երկարատև գնումների դեպքում նախընտրում եմ կրել թեթև հագուստ, որ կարողանամ քայլել, ընտրել: Գունային առումով էլ սիրում եմ պաստելային գույները. վարսերիս գույնի հետ, կարծում եմ, համապատասխան են:

Օրինակ՝ այս կերպարում տոպով եմ և այս շրջանում ես կրում եմ բարձր գոտկատեղ ունեցող տաբատներ։ Ինձ դա դուր է գալիս. նորաձև է և ճիշտ ընդգծում է մարմինը:

Իմ հագուստներն այստեղից չեմ գնում. կա՛մ մայրս է ուղարկում, կա՛մ, երբ մեկնում եմ նրա մոտ՝ Վիեննա, այնտեղից եմ գնում: Հազվադեպ լինում է, երբ ինչ-որ բան է պետք լինում, գնում եմ, փորձում եմ և գնում, որովհետև ես հիմա ունեմ հագուստներ, որոնք տարիներով չեմ կրում, իսկ երբ առիթ եմ ունենում ինչ-որ բան գնելու, արդեն հստակ գիտեմ՝ ինչ եմ ուզում:  

Ես վերջին շրջանում նկատեցի, որ միշտ սիրել եմ շագանակագույնը իր բոլոր երանգներով։ Երևի երեք տարի էր՝ չէի կրում։ Վերջերս այդ գույնի բաճկոն ձեռք բերեցի, որը շատ գեղեցիկ է: Մնացած գույներն ավելի պաստելային են՝ վարդագույնի տարբեր երանգներ, նույն երկնագույնի տարբեր երանգները: Եթերում լինում եմ մուգ կապույտ, սպիտակ երանգների մեջ։ Միշտ Կարեն Մոլիտվինը հարցնում է՝ ինչ ես կրելու, որ փողկապը հարմարացնի հագուստիս հետ, ասում եմ՝ կապույտ: Իմ եթերային գույնը, չգիտես՝ ինչու, կապույտն է, իսկ առօրյայում՝ ցանկացած գույն՝ բացառությամբ կանաչի:

Երեկույթի գնալիս  

Բոթֆորդներ միշտ եմ ցանկացել գնել, որոնք, ի դեպ, ձեռք բերեցի Վիեննայից: Երբ գնեցի, մտածում էի՝ իսկ որտեղ և ինչ պայմաններում եմ կրելու: Մենք մի միջավայրում ենք ապրում, որ, վստահ եմ, եթե այս կերպարով դուրս գամ փողոց, չգիտեմ՝ ինչ տեղի կունենա, բայց Վիեննայում այս կերպարս այլ ձևով էր ընկալվում: 

Այս կերպարում ես ինձ շատ հարմարավետ եմ զգում. ինչ խոսք, և՛ ռիսկային է, և՛ գեղեցիկ է, չափի մեջ է և նորաձև: Գլխարկի սիրահար միշտ եմ եղել, դա ընկերներս էլ կփաստեն. երևի ամեն դեպքում սպորտայինի մեջ ես ինձ ավելի հարմարավետ եմ զգում: Ավիատոր տեսակի ակնոցն էլ այն եզակի տեսակն է, որ իմ դեմքին սազում է, և հիմնականում աշխատում եմ այդ ոճում ընտրություն անել:

Հիմա այլևս երեկույթների չեմ գնում, գուցե տարիքն իրենն ասում է: Ավելի նախընտրում եմ նեղ ընկերական շրջապատով մեկ գավաթ գինի խմել, զրուցել, պարել, քան գնալ ինչ-որ երեկույթի և լինել ուշադրության կենտրոնում:

Քաղաքում զբոսնելիս   

Երբ այս լուքս կրում էի Վիեննայում, ինձ վրա նայող էլ չկար, քանի որ դա նորմալ էր համարվում այնտեղ: Այստեղ չգիտեմ՝ ինչպիսին կլինեն արձագանքները, քանի որ դեռ առիթ չի եղել կրելու: Հոդվածի մեկնաբանություններից կհասկանանք, թե ինչպես են ընկալում, քանի որ առաջին անգամ ձեր ֆոտոշարքի ժամանակ եմ կրում:

Համաձայն եմ, որ ուշադրություն գրավող է, ինտրիգային են ցանցերը, բայց չեմ կարծում, որ մենք հիմա հեծանիվ ենք հորինում: Ես հիշում եմ՝ տասը տարի առաջ նույն այս զուգագուլպաները կրում էին շրջազգեստների հետ: Մի դեպք եմ հիշում. երբ դեռ ուսանող էինք, ընկերուհիս հագել էր շրջազգեստի հետ, ես էլ զարյացել էի, ասացի՝ այլևս չհագնես և դասի չգաս։ Նեղվել էի, որ կարող են վատ բան մտածել։ Իհարկե, հիմա կատակով ենք հիշում այս պատմությունը: Միշտ էլ եղել են այս ոճի զուգագուլպաները, բայց քանի որ հիմա շեշտը զուգագուլպայի վերևի վրա է, ավելի շատ ուշադրություն է գրավում:

Իմ համեստ կարծիքով՝ ճաշակը լինում է ներսից. կա՛մ դու ունենում ես, կա՛մ ոչ: Այսքան տարիների ընթացքում չեմ նայել որևէ ամսագիր, նորաձևության որևէ էջ, չգիտեմ՝ ինչպես է ստացվում, բայց ես նորաձևությունը զգում եմ:

Կոկտեյլային երեկույթի գնալիս  

Սա իմ հագուստի չափսը չէ, բայց երբեմն-երբեմն այս կերպարի մեջ ամեն աղջիկ, կարծում եմ, հայտնվում է: Ուզում էի այս կերպարիս մի քիչ կանացիություն հաղորդել, քանի որ զգեստը ժանյակներով է, շատ ավելի նուրբ տեսք է հաղորդում, իսկ եթե լիներ կարճ, ավելի վուլգար կլիներ: Կարծում եմ՝ այս զգեստի հետ այս չափն է համապատասխանում:

Ես շատ լավ հասկանում եմ կտորի որակից և հաճախ հագուստի էժան տեսքը միանգամից զգում եմ: Հագուստի վրա շատ գումար չեմ ծախսում, բայց կոշիկների, պայուսակների վրա ծախսում եմ: Ամեն օր կարող եմ կոշիկներս թարմացնել և չհոգնել: Վերջերս Վիեննայից բերեցի մեկ ճամպրուկ կոշիկ. այնքան եմ սիրում, որ ինձ թույլ տվեցի մի քանի զույգ գնել:

Պետք է ասեմ, որ հաճախ լինում են դեպքեր, երբ սեփական դիզայնով հագուստ եմ կարում: Oրինակ, երբ գնում եմ հարսանիք, ինքս եմ որոշում՝ ինչ հագնել և հիմնականում կարում եմ:

Եթերի ժամանակ  

Ես եթերի ժամանակ հիմնականում կրում եմ սպիտակ վերնաշապիկներ, որոնք կլինեն աղջկական, բայց ոչ սեթևեթանք հիշեցնող: Պիջակներ ևս կրում եմ, բայց ոչ շատ հաճախ: Որքան էլ չի երևում, բայց ես եթերային հագուստիս հետ կրում եմ բարձրակրունկ կոշիկներ. դրանք ավելի են հստակեցնում դիրքը և, ինչու ոչ, նաև խոսքը:

Հաղորդման ֆորմատը պարտադրում է լինել ավելի լուրջ, և ես հիմա փորձում եմ մի քիչ դա պահպանել, չնայած լրատվական ֆորմատում էլ եմ համարձակ: 

Ես շրջազգեստների սիրահար եմ, բայց իմ կարծիքով՝ մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, արդեն գիտեն, որ ես կարճ հագնող մարդ եմ: Երկար փեշ էլ եմ հագնում, բայց դա հազվադեպ կարող եմ անել: Ինձ համար հասարակության հայացքները սովորական են, ես իմ թերությունները և առավելությունները լավ գիտեմ: Երբեք չեմ փորձել իմ առավելությունների շնորհիվ ինչ-որ բանի հասնել, անգամ տաբատով և սպորտային կոշիկներով կարող եմ ավելի գրավիչ լինել, քան, օրինակ, բարձրակրունկներով»: 

Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян