Վենեսուելայում տարեց բնակիչները փողոց են դուրս եկել` ի նշան բողոքի
Международные новостиՎենեսուելայի մայրաքաղաք Կարակասում և երկրի այլ քաղաքներում հազարավոր տարեցներ փողոց են դուրս եկել` ի նշան իշխանությունների գործողությունների և տնտեսական ճգնաժամի խորացման դեմ բողոքի:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ոստիկանությունը պղպեղի սփրեյ է կիրառել ցուցարարների առաջխաղացումը կանխելու համար, ինչպես նաև արգելափակել է մուտքը դեպի գլխավոր փողոց: Ցուցարարներն, իրենց հերթին, ուժ են կիրառել` հարգանք պահանջելով ոստիկաններից:
Վենեսուելան բախվել է առաջին անհրաժեշտության պարագաների, այդ թվում և դեղամիջոցների խիստ անբավարարությանը:
Նշվում է, որ տարեց մարդիկ առավել շատ են տուժել առողջապահության ոլորտում տիրող ճգնաժամի պատճառով:
Հիշեցնենք, որ նախօրեին երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն աշխատանքից հեռացրել էր առողջապահության նախարարին` երկրում մահացության ցուցանիշների կտրուկ աճի ֆոնին: