Ստամբուլում մի խումբ մուսուլմաններ պահանջել են Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի
Международные новостиՍտամբուլում մուսուլմանների մեծ խումբը աղոթք (նամազ) է կատարել Սուրբ Սոֆիայի տաճարի մոտ` պահանջելով այն կրկին մզկիթի վերածել:
Ինչպես հայտնում է թուրքական Hurriyet-ը, մուսուլմանների խումբը տաճարին է մոտեցել մայիսի 13-ի առավոտյան: Ներկայում տաճարի շենքը թանգարան է հանդիսանում, սակայն այն Կոստանդնուպոլսի գրավումից հետո մի քանի դար շարունակ որպես մզկիթ է շահագործվել:
Աղբյուրի տվյալներով` ակցիան, որն անցկացվել է Կոստանդնուպոլսի գրավման օրը, կազմակերպել է Anatolia Youth Association կազմակերպությունը:
537 թվականին կառուցումից մինչև 1453 թվականը Սուրբ Սոֆիայի տաճարը գործել է որպես ուղղափառ եկեղեցի, որտեղ նստել է Կոստանդնուպոլսի պատրիարքը: 1935-ին որոշում է կայացվել տաճարը վերածել թանգարանի: