Վենեսուելայում չեն հանդարտվում նախագահի դեմ բողոքի ակցիաները
Международные новостиՎենեսուելայում նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ բողոքի ակցիաներ կազմակերպած ցուցարարները քաղաքների փողոցներով ավտոշարասյուներ են անցկացրել: Բացի ավտոմեքենաների վարորդներից, ակցիային մասնակցել են նաեւ մոտոցիկլետավարներ, հեծանվորդներ եւ նույնիսկ ձիավոր: Այս մասին հաղորդում է DW-ն` վկայակոչելով AFP-ին:
Ոստիկանությունն ուժ է կիրառել` դադարեցնելով ակցիաները: Վենեսուելայի մայրաքաղաք Կարակսում եւ Վալենսիա քաղաքում ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառվել: Կարակասում նաւ ավտոբուս է այրվել: Նախագահ Մադուրոն պատասխանատու է համարել ցուցարարներին:
Իրենց հերթին, ցուցարարների ներկայցուցիչները հերքել են մեղադրանքը` ասելով, թե ավտոբուսն այրել են կառավարության կողմնակիցները:
Վենեսուելայում նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են ապրիլի սկզբից: