Պեսկովը ՊՆ-ին խորհուրդ է տվել հստակեցնել` որտեղ է ընկել ԿԺԴՀ-ի հրթիռը
Международные новостиՌԴ նախագահի մամուլի քատուղար Դմիտրի Պեսկովը Պաշտպանության նախարարությանը խորհուրդ է տվել հստակեցնել տեղեկությունն այն մասին, որ Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռն ընկել է Պրիմորսկի երկրամասի մերձակայքում, հաղորդում է Gazeta-ն: «Դա պետք է հարցնել զինծառայողներից»,-ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրությունում ասվել է, որ Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռն ավելի մոտ է ընկել ռուսական, քան ճապոնական տարածքին: Դրա հետ կապված` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը հազիվ թե գոհ լինի այդ հանգամանքից: