Մոսուլում ոչնչացվել է ԻՊ պարագլուխի ազդեցիկ օգնականը
Международные новостиԻրաքի Մոսուլ քաղաքում ոչնչացվել է ԻՊ խմբավորման պարագլուխ Բակր ալ- Բաղդադիի գլխավոր օգնականներից մեկը, հայտնել է AlSumaria-ն՝ վկայակոչելով Դիյալա նահանգի վարչակազմի ներկայացուցչին։
Նրա տվյալներով, ծայրահեղականը, որը հայտնի է որպես Զարկաուի ալ Հալիս, ոչնչացվել է իր չորս ենթակաների հետ ավիահարվածի հետեւանքով։
2006-2007 թթ նա եղել է «ԱԼ Կաիդա» խմբավորման հրամանատարներից մեկը Դիյալա նահանգում , իսկ հետո փախել էր Կիրկուկ նահանգ։ 2014-ի հունիսին ալ Հալիսը միացել էր ԻՊ-ն ու ժամանել Մոսուլ, որտեղ զբաղեցրել է կազմակերպության ամենաբարձր պաշտոններից մեկը։