Մերկելի կուսակցությունը ընտրությունների առաջատարն է Գերմանիայի արեւմուտքում
Международные новостиԱնգելա Մերկելի Քրիստոնյա Դեմոկրատական միությունը ստանում է ձայների 34․5 տոկոսը Հյուսիսային Ռեյն- Վեսթֆալիա դաշնային հողում։Սոցիալ դեմոկրատական կուսակցությունը ստանում է ձայների 30․5 տոկոսը։ Սրանք էքզիթ փոլերի առաջին տվյալներն են, որոնք տարածել է ARD հեռուստաալիքը։
Երրորդ տեղում Ազատ դեմոկրատական կուսակցությունն է՝ 12 տոկոսով։ Խորհրդարան են անցնում նաեւ կանաչները ու «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ համապատասխանաբար 6 եւ 7․5 տոկոսով։