Բրիտանական մասնավոր դպրոցում տղաներին կարող են թույլատրել կիսաշրջազգեստ հագնել
Международные новостиՄեծ Բրիտանիայի մասնավոր դպրոցներից մեկի ՝ Highgate School –ի աշխատակազմը կարող է գենդերային կողմնորոշման հետ խնդիրներ ունեցող տղաներին թույլատրել կիսաշրջազգեստ հագնել, հայտնել է Sunday Times-ը։
Թերթի տվյալներով, աշակերտների ստեղծած խմբերը պահանջում են ստեղծել գենդերային – չեզոք դպրոցական համազգեստ, նաեւ օգտագործել գենդերային չեզոք դերանուններ։
«Եթե նրանք ավելի երջանիկ կդառնան ու իրենց ավելի ապահով կզգան, ուրեմն դա լավ մտահղացում է»,- ասել է դպրոցի տնօրեն Ադամ Փեթիթը հնարավոր նորամուծության մասին։
Դպրոցում սովորող աղջիկներին արդեն թույլատրվում է տաբատ հագնել։ Իսկ տղաների կիսաշրջազգեստների մասին վերջնական որոշում կայացնելու համար դպրոցի տնօրինությունը հարցում կիրականացնի աշակերտների ու ծնողների շրջանում
Անցած տարի բրիտանական 80 դպրոցներ, այդ թվում 40 տարրական դպրոցներ, ներդրել են գենդերային – չեզոք համազգեստներ, որը տղաներին թույլատրում է հագնել կիսաշրջազգեստ, իսկ աղջիկներին՝ տաբատ։