Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի LR-2 հետախույզ-օդանավն անհետացել է ռադարներից
Международные новостиՃապոնիայի ինքնապաշտպանական ուժերի LR-2 հետախույզ-օդանավը Հոկայդո կղզուց ոչ հեռու անհետացել է ռադարներից, հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Նշվում է, որ օդանավն անհետացել է Հակոդատե նավահանգստային քաղաքում վայրէջք կատարելուց առաջ: Ենթադրվում է, որ այն աղետի է ենթարկվել: Օդանավում գտնվողների թիվն առայժմ հայտնի չէ: Այն նախատեսված է եղել 10 հոգու համար՝ ներառյալ օդաչուն: