Կոտ դ‘Իվուարում գնդակոծել են զինծառայողների խռովության դեմ բողոքի ակցիան
Международные новостиՄեկ մարդ է զոհվել, առնվազն վեցը հրազենային վիրավորում են ստացել Կոտ դ‘Իվուարում անկարգությունների հետեւանքով, որով ուղեկցվում է զինծառայողների խռովությունը։ Խռովարարները պահանջում են, որ իշխանությունները վճարեն իրենց խոստացած պարգեւատրումները, հաղորդում է Euronews-ը։
Այս առումով Կոտ դ‘Իվուարում կառավարության ու զինծառայողների միջեւ մշտապես վեճեր են ծագում։ Վերջին անգամ հունվարին իշխանությունները մասնակիորեն բավարարեցին զինվորների պահանջը։ Սակայն զինվորականները դժգոհ մնացին։
Կոտ դ‘Իվուարի մի քանի քաղաքներում զինծառայողները զենքը ձեռքին զորանոցներից փողոց են դուրս եկել։ Հուզումները սկսվեցին, երբ երկրի նախագահը հեռուստատեսությամբ հայտարարեց, թե խռովարար զինծառայողները համաձայնել են դադարեցնել բողոքի ակցիաները։
Բուաքում՝ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում, անկարգություններ բռնկվեցին, երբ զինվորականները փորձեցին ցրել իրենց խռովության դեմ բողոքի ակցիա իրականացնող բնակիչների ամբոխին։