ԻՊ-ի զինյալները վերահսկում են Մոսուլի տարածքի 10 տոկոսից ոչ ավելին
Международные новостиԻրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության ներքո մնացել Է տարածքի 10 տոկոսից ոչ ավելին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իրաքի Rudaw քրդական հեռուստաալիքը:
Մոսուլում ԻՊ-ի դեմ իրաքցի զինվորականների գործողությունը 2016 թվականի հոկտեմբերից մղվում Է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ կատաղի մարտեր են մղվում Զանջիլիի, Հարամաթի, Ռաֆայիի եւ Արիբիի շրջաններում»: Մոսուլը ԻՊ-ի կողմից գրավվել Է 2014 թվականի ամռանը եւ ահաբեկիչների գլխավոր պատվարը դարձել Իրաքում:
Իրաքյան ԶԼՄ-ները վերջին ժամանակներս հրապարակում են քարտեզ, որի վրա ԻՊ-ի հսկողության ներքո գտնվող եւ սեւ գույնով նշված շրջանները ոչ մեծ քանակությամբ մնացել են Տիգրիս գետի ափին: Գրեթե բոլոր կողմերից դրանք շրջապատված են ազատագրված տարածքներով, որոնք գտնվում են իրաքյան բանակի հսկողության ներքո:
Ավելի վաղ Իրաքի բանակի գլխավոր շտաբի ղեկավար Օսման ալ Ղանիմին հայտարարել Էր, որ զինվորականները հույս ունեն Մոսուլն ամբողջությամբ ազատագրել մինչեւ մայիսի 27-ը՝ մինչեւ մուսուլմանական սրբազան ամսվա՝ Ռամադանի սկսվելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: