ԵՄ-ն Վենեսուելայի իշխանություններին կոչ է արել նոր ընտրություններ անցկացնել
Международные новостиԵվրամիության երկրների արտգործնախարարները կոչ են արել Վենեսուելայի իշխանություններին ընտրություններ անցկացնել երկրում և ազատ արձակել քաղբանտարկյալներին՝ վերջ դնելու համար երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ վեց շաբաթ շարունակվող ցույցերը, որոնց ընթացքում տասնյակ մարդիկ են զոհվել: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
ԵՄ նախարարները նշել են, որ ճգնաժամը լուծելու ուղղությամբ 10 ամիս ձեռնարկվող ջանքերը արդյունք չեն ունեցել, և ընտրությունները ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքն են:
«Բռնությունը և ուժի գործադրումը չեն լուծի ճգնաժամը»,- ասված է հայտարարությունում:
Ապրիլից ի վեր Վենեսուելայում ցույցերի հետևանքով 39 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են և ձերբակալվել: